Ինչպես են Սուրբ Զատիկը նշել ՊՆ նախարարի ընտանիքում (լուսանկարներ)
2016-03-27 03:14:00

- ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
- ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «...բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»:

Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները: 
Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում: 
Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:

Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ: 

Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:

Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին.

- Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք
Եվ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
Սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից:
Ամէն:
Սուրբ Ներսես Շնորհալի

Ռուզաննա Խաչատրյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել:

 

Այս նյութը դիտել են - 2361 անգամ