Ահաբեկչություն մանկական խաղահրապարակի մոտ...
2016-03-27 18:52:00

Ահաբեկչություն մանկական խաղահրապարակի մոտ. զոհվել է առնվազն 65, վիրավորվել շուրջ 300 մարդ 

12899729_830912270370715_270639047_n

Առնվազն 65 մարդ է զոհվել, շուրջ 300-ը վիրավորվել են Պակիստանի Լահոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է BBC-ն:

Իրավապահների տեղեկացմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Պայթյունից հետո խուճապ է սկսվել:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի կենտրոնում` Գուլշան-ի-Իքբալ զբոսայգու կայանատեղիում, մանկական խաղահրապարակի հարեւանությամբ:

Այդ վայրում են գտնվել բազմաթիվ քրիստոնյաներ, ովքեր տոնել են Սուրբ Զատիկի կիրակին: Զոհերի ու վիրավորների թվում շատ են կանայք եւ երեխաները, քանի որ հանգստյան օրը նրանք ընտանիքներով ժամանակ են անցկացրել զբոսայգում:

Փենջաբ նահանգում, որի կենտրոնն է Լահոր քաղաքը, եռօրյա սուգ է հայտարարվել: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

12900038_830912417037367_2079558161_n12903966_830912423704033_678520095_o12919252_830912420370700_1794318691_n

Աղբյուր` BBC

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

galatv.am

Այս նյութը դիտել են - 1484 անգամ