Թատրոնի շենքը վերածել եք կլուբի ու ներսում ինչ ուզում անում եք՝ ամո՛թ....2016-03-27 22:39:00
Ու՞ր եք, թատրոնի մարդի՛կ. ձեր տունը քանդել են, տեղը մոլախոտ են շիթլել ու ասում են՝ թատրոն է բուսնելու մի օր. հը...
Էդ անտեր տնական քեֆերը թատրոնի անվան տակ մի՛ լղոզեք, մեղք է... Կարդում եմ անուններ, ովքեր մրցանակներ են ստացել «Արտավազդ»-ի շրջանակներում ծիծաղս գալիս է:
Բղավում եմ՝ երկինք թռան ագռավները, ամպեր դառան քուլա-քուլա...«Ամեն սև բան Օթելլո չէ»...
Թատրոնի շենքը վերածել եք կլուբի ու ներսում ինչ ուզում անում եք՝ ամո՛թ...
Թաղում եք թատրոնը շատ խորը փոսի մեջ...
ԳԵՂղեկավարների շինած թատրոնը չէ այս, որ պետք է տնեցիքով թատրոնը զավթեք ու ձեր երեխաների համար տունուտեղ ստեղծեք: Թատրոնը տունուտեղ դնելու, հարցեր լուծելու տեղ չէ... Բեմը արդեն փուլ է գալիս ձեր բերանծռության, ապաշնորհ մայմունության պատճառով:
«Արտավազդ»-ի մասին երբեք մի տառ չեմ գրել, բայց բավական է, վերացրեք ձեր հորինած թատրոնն ու ձեր դզած-փչած դերասաններին:
Ձեր տնեցիքին ձեր տան պատերի ներսում գնահատեք, թատրոնի անունից ձեր տնեցիքի հետ գործ չունեք, նրանք թատրոնի հետ ոչ մի կապ չունեն...
Հարգելի ԳԵՂղեկավարներ այդկերպ ոչ թե լավություն եք անում ձեր ապաշնորհ երեխաներին, փեսաներին, այլ փչացնում եք նրանց: Թատրոնը թաղում եք խորը փոսի մեջ ու վաղը ձեր երեխաներն էլ ձեր պես հող են լցնելու թատրոնի վրա, որովհետև գնահատել չգիտեք, մարդ չեք, ոչ էլ գիտեք ինչ բան է թատրոնը... բա գնահատող կարինեխոդիկայանական հանձնաժողովները, վույ մե~, իսկը խայտառակություն... շատ, շատ- շատ լավ գիտենք, ինչի դիմաց են գնահատում, ստանում մրցանակներ ու ինչ «արժանիքի» դիմաց են դոշերին մեդալներ կախ տալիս...
Ամեն մեկը բեմ դուրս գալով արտիստ չի դառնա... Թատրոնի հերն անիծեցիք, պրծաք... նոր թատրոն եք մեր գլխին սարքո՞ւմ... Ձեր ապաշնորհ երեխաներին, փեսաներին քանի ողջ եք դերասան սարքեք, ռեժիսոր շինեք, բա ոնց, հասարակությունը փչացրեք. դուք հրահանգ եք կատարում, գիտենք... «Ամեն սև բան Օթելլո չէ», է~... ամեն ապրանք գին չունի...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1615 անգամ