ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին քննադատել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուների հայտարարությունները, որոնք, ըստ Քերրիի, շփոթության են մատնում համաշխարհային հանրությանը՝ թերահավատություն առաջացնելով ԱՄՆ հանդեպ:
Կիրակի, հարցազրույցի ժամանակ լրագրողը Քերրիից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է արձագանքում աշխարհը ԱՄն նախագահական ընտրապայքարին և մասնավորապես միլիարդատեր Դոնալդ Թրամփի և սենատոր Թեդ Կրուզի հայտարարություններին՝ ահաբեկչության դեմ պայքարում տանջանքների և այլ կոշտ մեթոդների թույլատրելիության մասին:
«Յուրաքանչյուր առաջնորդ, որի հետ ես հանդիպում եմ, հարցնում է՝ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում: Նրանք չեն կարողանում հավատալ իրենց լսածին: Ես կարծում եմ՝ արդարացի կլինի ասելը, որ նրանք շոկի մեջ են: Այդպիսի հայտարարությունները մարդկանց ստիպում են կասկածել ԱՄՆ-ի հուսալիությանը»,- ասել է Քերրին:
Այս նյութը դիտել են - 1435 անգամ