Ահաբեկչության վտանգ Վարշավայի օդանավակայանում...
2016-03-28 00:49:00
Ահաբեկչության վտանգ Վարշավայի օդանավակայանում. ուղեւորներին հապշտապ տարհանում են

Ահաբեկչության վտանգի պատճառով այսօր առավոտից արտակարգ իրավիճակ  է Վարշավայի Մոդլին օդանավակայանում: Ուղևորների հապշտապ տարհանում են օդանավակայանի տարածքից: Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ օդանավակայանում ուղևորներից որևէ մեկի կողմից ինչ-որ կասկածելի իր է թողնվել: Կասկածներ կան, որ դա պայթուցիկ սարք է և նման իրեր կարող են թողնված լինել նաև օդանավակայանի այլ հատվածներում ևս:

Բոլոր չվեթները դադարեցվել են: Օդանավակայանում իրավապահները մանրակրկիտ ստուգումներ են անցկացնում:

Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում իրականացված ահաբեկչություններից հետո ամբողջ Եվրամիությունում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվում:

Այս նյութը դիտել են - 1640 անգամ