ՊԵԿ նախագահը նախորդի կրկնօրինակն է ...
2016-03-28 15:15:00

ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը իր ոլորտն արդիականացնելու, բարեփոխումներ կատարելու և քաղաքացիների շահերի պաշտպանության մասին խիստ ինքնատիպ պատկերացումներ ունի: Հենց նշանակման առաջին իսկ օրերից հնչած նրա հավաստիացումները, թե իրենց աշխատանքները պիտի կազմակերպվեն այնպես, որպեսզի տեսանելի լինի փոքր և միջին ձեռնարկություններին ցուցաբերվող օժանդակությունն ու տնտեսական գործունեության խթանների տրամադրումը, շատ արագ կյանքի կոչվեց, սակայն ոչ այնպես, ինչպես ակնկալում էին մարդիկ: Ահա ընդամենը մեկ դրվագ նրա նորամուծություններից:

 Ինչպես հաջողվել է պարզել լրագրողներին, Հայաստանում մաքսային ծառայությունների գներն անսպասելիորեն բարձրացել են. Թուրքիայից և Չինաստանից ներկրվող հագուստի մաքսազերծման գինն արդեն 4 դոլար է, նախկին՝ 2 դոլարի փոխարեն: Ընդ որում, ոչ արտաքին ու ոչ էլ ներքին տնտեսական տեսանելի փոփոխություններ այս պահին կարծես թե չկային նման թանկացումները հիմնավորելու համար: Սակայն Հովսեփյանի համար դա երկրորդական հարց է:

Վերջինիս չի անհանգստացնում նաև ամեն կողմից հնչող այն ահազանգերը, որ Հայաստանում հագուստի շուկայում առկա է մեծ լճացում, իսկ դրան զուգահեռ էլ բնակչության գնողականությունը շեշտակի անկում է արձանագրում: ՊԵԿ նախագահի հաշվարկները թերևս կառուցված են ոչ թե առկա իրավիճակի, այլ բոլորովին այլ կարգի գործոնների վրա:

Հովհաննես Հովսեփյանն այսպիսով փորձում է հասկացնել, որ ինքն ավելի լավը չէ, քան ֆինանսների նախարարը և այս աշխարհում էլ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Պարզապես նախկինում մեկ մարդ էր ոլորտը կառավարում իր հայեցողությամբ, հիմա դարձել են երկուսը:



shame.am

Այս նյութը դիտել են - 1688 անգամ