Մոսկվա -Մախաչկալա չվերթի ինքնաթիռի ուղևորի զգոնությունը օգնել է խուսափելու հերթական ավիավթարից: Ողևորի հաղորդումից հետո դադարեցվել է թռիչքուղի դուրս եկած «ЮТэйр» ընկերության ինքնաթիռի թռիչքը «Վնուկովո» օդանավակայանում:
«Վեցերորդ շարքի ուղևորները նկատել են, որ ինքնաթիռի ֆյուզելյաժի երեսպատման նյութերը սկսել են ծռմռվել և բացվել կարերի տեղում»,- ասել է տեսարանը հեռախոսով նկարահանած ուղևորը:
Ի վերջո հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ կայանատեղի և դիսպետչերներին զեկուցել ոչ ստանդարտ իրավիճակի մասին: Ողևորներին տարհանել են, իսկ ինքնաթիռն ուղարկել զննության:
Տեղեկացվում է նաև, որ անսարքությունը նկարահանած ուղևորը տեսանյութի համար արժանացել է դրամական խրախուսանքի:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 2351 անգամ