Եգիպտական օդանավն առեւանգած անձը Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է.
2016-03-29 01:52:00

Եգիպտական ավիաընկերության օդանավն առեւանգած Իբրահիմ Սամահը ԱՄՆ Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է: Այս մասին «Ալ Ահրամ» թերթին հայտնել են Եգիպտոսի ուժային կառույցներում աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա գրանցվել էր որպես Ալեքսանդրիա-Կահիրե չվերթի А320 օդանավի ուղեւոր եւ նստած է եղել 38К տեղում: Եգիպտական հեռուստաընկերությունը հրապարակել է Լառնակայի օդանավակայանից առաջին կադրերը: Դատելով լուսանկարից՝ Սամահը մոտ 50 տարեկան է: Հաղորդվում է, որ նա թարգմանիչ եւ Կիպրոսում քաղաքական ապաստան է պահանջել:

Թռիչքից քիչ անց նա անձնակազմին հայտնել էր, որ գրավել է օդանավը եւ պահանջել էր թռչել Թուրքիա: Սակայն վառելիքը չէր բավականացրել, եւ օդանավը վայրէջք էր կատարել Կիպրոսում:

Օդանավում ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվել:

Այս նյութը դիտել են - 1330 անգամ