Այսօր Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում կքննարկվի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ հայցը:
Այսօր նախատեսված է լսել լրագրողական այն երեք կազմակերպություններին, ովքեր էլ ներկայացրել են պատգամավորի դեմ հայցը:
Իսկ ինչից սկսվեց ամեն ինչ Փետրվարի 19-ին լրագրողներից մեկի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև միջադեպ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ լրագրողները ցանկանում էին պարզել, թե ինչու է պատգամավորը հրապարակավ վիրավորել լրագրողներին` նրանց նախիր անվանելով: Սակայն պարզաբանումն այլ զարգացումներ է ունենում, և պատգամավորը նույնիսկ ցածրաձայն հայհոյում է լրագրողին:
Սեդրակյանը հերքում է Սակայն ոչ Սեդրակյանը, ոչ էլ նրա ՀՀԿ-ական գործընկերները համաձայն չեն, որ Սեդրակյանը հայհոյել է. համենայնդեպս տեսանյութում նրանք այդպիսի բան չեն լսել:
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարել է`չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից, իսկ ArmLur.am-ի հետ զրույցում էլ պատմել էր նախիր բառի նախապատմությունը`ընդգծելով`դա լրագրողներին ուղղված չի եղել: Կլսեն լրագրողներին Ինչևէ, օրեր առաջ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն ընդդեմ պատգամավորի:
Այսօր հանձնաժողովը կլսեի լրագրողներին, իսկ արդեն մարտի 31-ին հանձնաժողով է կանչվելու հենց Սեդրակյանը, սակայն պարզ չէ` կգա , թե ոչ:
Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան
armlur.am
Այս նյութը դիտել են - 2053 անգամ