ArmComedy , համը մի հանեք....
2016-03-29 23:17:00

Տղերք, համը մի հանեք....

ArmComedy հաղորդաշարի հարգելի հեղինակներ:

Ես վաղուց հետևում եմ Ձեր ծրագրին և պետք է ասեմ որ այն համարում եմ հաջողված հումորային նախագիծ: Սակայն 460-րդ թողարկման մեջ կար հատված, որ մեղմ ասած անթույլատրելի է:

 

Այլ կերպ ասած համը հանել եք: Սխալ անասնաբուժական միջամտությունից հետո հղիացած շան հետ կապված, լրագրողը հարց է տալիս մասնագետին թե՝ արդյո՞ք շնիկը կարողանում է ջուրը գինի սարքել: Ակնարկելով սուրբ հոգուց հղիացած Մարիամ Աստվածածնին և նրանից ծնված Հիսուս Քրիստոսին, ով էլ ըստ Աստվածաշնչի ջուրը գինի սարքեց:

Դուք կարող եք կատակել ցանկացած նյութի շուրջ, բայց իրավունք չունեք վիրավորելու մարդկանց կրոնական զգացմունքները: Վստահ եմ որ սա պարզապես բացթողում է և Ձեր կողմից կլինի համապատասխան զղջման խոսք:

Դավիթ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

 
Այս նյութը դիտել են - 1932 անգամ