Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Հավայի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը
2016-03-30 09:39:00

ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունմամբ ընդգծվեց Արցախի շարունակական ջանքերը` զարգանալու որպես ազատ և անկախ ժողովուրդ: Միաժամանակ բանաձևը կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչելու Արցախի Հանրապետությունը, որպես անկախ, ազատ և ինքնիշխան ժողովրդավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ուշադրություն է հրավիրում այն հետաքրքրական փաստի վրա, որ ի հեճուկս Ադրբեջանի դեսպանության կողմից գործադրված ճնշմանը, բանաձևի քվեարկությունն ու ընդունումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վաշինգտոն կատարելիք այցից 24 ժամ առաջ: «Այսօր Հավայի նահանգի ժողովուրդը կանգնեց Արցախի ժողովրդի անկախության և ազատության կողքին` ամուր դիրք ընդունելով ընդդեմ այն ուժեղ լոբբիստական աշխատանքի, որը նպատակ ուներ ոտնահարել ժողովրդավարության և ինքնիշխանության ամերիկյան ու հայկական հիմնարար սկզբունքները: Սրտանց երախտագիտություն ենք հայտնում ներկայացուցիչներ Անգուս ՄըքՔելվիին և Ջոն Միզունոյին` այս ջանքերը գլխավորելու, ինչպես նաև ամբողջ Ներկայացուցիչների պալատին` նման դիրքորոշում ընդունելու համար»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ևս ողջունել է բանաձևի ընդունումը` իր երախտիքի խոսքը հայտնելով Ներկայացուցիչների պալատին ու բոլոր նրանց, ում ջանքերով հնարավոր է եղել հասնել Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: «Այս ամենն ավելի է ուժեղաց

Այս նյութը դիտել են - 1211 անգամ