Մի գիշեր, անկողնում պառկած, թագավորը լսում է վիճող զինվորների ձայները: Նրանցից մեկը պնդում է, թե աշխարհում ամենազորը թագավորն է, մյուսը, թե գինին է, երրորդն ասում է, թե կինն է: Առավոտյան թագավորը կանչում է նախարարներին և հարցնում, թե ինչն է աշխարհում ամենազորը:
-Ձերդ գերազանցություն, բանն այն է, որ թագավորը երբեմն կորցնում է իշխանությունը, գինու իշխանությունն ընդամենը մի քանի ժամ է տևում, իսկ ահա կինը….Ձերդ գերազանցություն, ոչ ոք ավելի իմաստուն չի եղել, քան Սողոմոնը, Սամսոնից ավելի ուժեղը չի եղել, Դավիթից ավելի աստվածային կերպար չի եղել, սակայն երեքին էլ կործանել է կինը:
P.S. Կոմպլիմենտ ամենուժեղ սեռի ներկայացուցիչներին՝ նրանց տոնական միամսյակի կապակցությամբ)
Այս նյութը դիտել են - 1718 անգամ