Եթե հաշվի առնենք, որ Արա Աբրահամյանը քաղաքական առումով ընդամենը պղպջակ է, ապա ՀԱԿ-ի մասին կարող ենք ասել, որ նա այժմ կառչում է փրփուրներից
2016-03-30 04:08:00

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պատրաստ է նույնիսկ անհնարինն անել, միայն թե արձանագրի նվազագույն արդյունք: Իսկ երբեմն էլ բանը հասնում է ծայրահեղ անլրջության, երբ առողջ դատողությունը նահանջում է մեծ ցանկության դիմաց:


Ահա և ցայտնոտում է հատնվել Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը բանակցություններ Է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձևի և բովանդակության շուրջ։ Տպավորությունն այնպիսին է, որ ՀԱԿ-ին այդ մտքին է մղել Աբրահամյանի անհաստատ պահվածքը, ով մի քանի ամիս առաջ բարձրագոչ հայտարարություններ արեց ՀՀ-ում քաղաքական գործընթացներ սկսելու մասին, հետո ինչ-ինչ պատճառներով հրաժարվեց այդ մտքից, իսկ հիմա կարծես թե արժանանում է ուշադրության:


Ըստ որոշ աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք Է մեկնել Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի և ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջև կոնտակտային անձին, ապա Երևանում մեծ հաջողությամբ գտնվել է Աբրահամյանի նմանակը՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ:


Եթե հաշվի առնենք, որ Արա Աբրահամյանը քաղաքական առումով ընդամենը պղպջակ է, ապա ՀԱԿ-ի մասին կարող ենք ասել, որ նա այժմ կառչում է փրփուրներից:


Ինչևէ, հիանալի միություն կստացվի: Աբրահամյան, Դեմիրճյան, Զուրաբյան… Անզուգական անհատականություններ, խայտառակության մակարդակով իրենց հավասարը չունեցող: Պետք է ողջունել այս միությունը և անհամբեր սպասել առաջին քայլերին:

shame.am

Այս նյութը դիտել են - 1791 անգամ