Մեծ բարերար Յիրիկյանն ուտում է մարդկանց փողերը...
2016-03-30 04:39:00

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեր երկրում մեծ բարերարի համբավ է վայելում: Սակայն յուրաքանչյուր բարեգործության համար շատ էական է, թե ինչ ճանապարհներով են վաստակվում այդ գումարները, քանի որ միայն ազնիվ ու մաքուր միջոցներով է բարեգործությունը վերածվում առաքելության: Իսկ ահա Յիրիկյանն այս առումով մտահոգվելու լուրջ պատճառներ ունի:

Մեկ անգամ չէ, որ բաժանորդները բողոքել են «Վիվասել» բջջային ծառայության զանազան մեքենայություններից: Իսկ հիմա էլ տհաճ պատմություն է սկսվել՝ կապված բջջային քարտի փոխանցումով վերալիցքավորելու դեպքերին: Բանն այն է, որ հիշյալ դեպքում այն չի համարում վերալիցքավորված և որոշ ժամանակ անց զրոյացվում է բաժանորդի քարտի հաշվին եղած գումարները, այդ թվում վերալիցքավորման համար ստացած գումարը: «Վիվասել»-ը կուլ է տալիս ոչ միայն հաշվի ունեցած, այլ նաև փոխանցումով վերալիցքավորած գումարը:


Տարակուսած բաժանորդներին այժմ մի հարց է հուզում՝ որքանո՞վ է օրինական, որ որոշակի ժամկետից հետո բջջային հեռախոսի օպերատորը զրոյացնում է քաղաքացու հեռախոսաքարտի վրա եղած դրամային միջոցները: Ի վերջո, ոչ ոք Յիրիկյանի ղեկավարած կառույցին չի տվել քաղաքացու ֆինանսական միջոցները բռնագանձելու իրավունք: Առավելագունը, որ կարող է անել «Վիվասել»-ը՝ դադարեցնել սպասարկումը, այլ ոչ թե գրպանել ուրիշի փողերը:


Ահազանգերին նրանք դեռ համոզիչ պատասխան չեն տվել, ընդամենը վկայակոչել են պայմանագրի ինչ-ինչ կետեր:

Իսկ փոշիացված հազարավոր դրամները վաղը կմատուցվեն իբրև մեծ ու անզուգական մարդու անհատույց զոհաբերություն սոցիալապես անապահով ընտանիքներին՝ ոչ մի բառ չասելով այն մասին, թե իրականում ո՞ւմ հաշվին է Ռալֆ Յիրիկյանը լավություն անում:

shame.am


Այս նյութը դիտել են - 1804 անգամ