Որ ասում ենք ուտում է ու չի կշտանում, չեք հավատում
2016-03-30 22:57:00

«Ժողովուրդ» օրաթերթը իր մարտի 26-ի համարում ներկայացրել էր «Ժառանգություն» կուսակցության 2015թ. հաշվետվություն, ուր հստակ երևում է, որ կուսակցությունը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 915 հազար դրամ, 4 միլիոն 444 հազար դրամ էլ ստացել է տարվա ընթացքում, որից 2 միլիոնը վճարել է որպես աշխատավարձեր ֆիզիկական անձանց, 1 միլիոն 800 հազարն էլ ներկայացրել որպես «այլ ծախսեր», մնացածը՝ հարկեր ու տուրքեր:

Բնական է, որ «այլ ծախսեր» ասվածը պետք է որ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական ծախսերը լինեն, ինչպես օրինակ այն տասնյակ հազարավոր դոլարները, որոնք Րաֆֆին ձեռք է բերում արտագնա շրջագայություններից, հանդիպումներից:

Հարց է առաջանում՝ Րաֆֆին մոտավոր հաշվարկով կուսակցության անվան տակ արտասահմանյան տուրերից ստացել է պայմանական ասենք X գումար (թող լինի մոտ 200 հազար դոլար), բայց ու՞ր են դրանք, ոչ մի տեղ ոչ երևում են, ոչ էլ ֆիքսված են:

Որ ասում ենք ուտում է ու չի կշտանում, չեք հավատում:

Ու պատահական չէ, որ Րաֆֆին հիմա նորից ԱՄՆ-ում է, նորից փող է պետք:

Իսկ բյուջեից ստացված այդ «մանր» փողերը Րաֆֆիի համար երևի թե գրպանի մանր ծախսերի նման մի բան են, ասենք՝ տարբեր տեղեր թեյավճարներ տալու...


 
 
 
Այս նյութը դիտել են - 1518 անգամ