Հայաստանի պատվիրակությունը այց կատարեց Հարվարդի համալսարան
2016-03-31 09:00:00


Հարվարդի աշխարհում հայտնի ու մեծ համբավ ունեցող համալսարանը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Բոստոն եւ Քեմբրիջ քաղաքներում: Այն այսօր ունի ավելի քան 36Օ հազար շրջանավարտ աշխարհի 19Օերկրներում: Ինչպես այս համալսարանի կայքում է ասված, նպատակը 21-րդ դարի ամենամեծ խնդիրներն ուսումնավսիրելու ցանկություն ունեցող ուսանողներին կրթելն է, ուսուցանելը:

Սկսելով տարեկան 9 ուսանողներից, այսօր այստեղ է սովորում 21 հազար ուսանող:

1636 թվականին հիմնադրված եւ ԱՄՆ-ի տարածքում ամենահին այս համալսարանը ներկայումս կազմված է 12 կրթական հաստատություններից, որոնցից մեկը Քեննեդիի անվաբ Կառավարման դպրոցն է:  Ի դեպ, այն հիմնադրվել է Երկրորդ աշխարամարտից առաջ, երբ ԱՄՆ-ը Մեծ լճացման ժամանակաշրջանում էր, երբ երկրում առկա էին ներքին ու արտաքին մեծ խնդիրներ ու անհրաժեշտ էր գտնել կառավարման լավագույն եղանակները, ինչին էլ լծվեց այս հաստատությունը` պատրաստելով կառավարման համակարգի լավագույն մասնագետներին:

Մարտի 3Օ-ին այստեղ այց կատարեց Հայաստանի պատվիրակությունը, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, բարձր գնահատելու ուսման ու կրթության, մասնավորապես` կառավարման հմտությունների դերը:

Նախագահը խոսեց Հայաստանի քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանի խնդիրները երկրի ներսում լուծելու մասին:

"Բոստոնի հաստատություններ այցելելով, ինձ հետ Հայաստան եմ տանելու ոգեւորվածություն", ասաց նա, պատասխանելով “Ամերիկայի Ձայն”-ի հարցին: "Ոգեւորվածություն այն փաստի համար, որ այստեղ սովորող հայ ուսանողներն իրենց շատ լավ են դրսեւորում":

Նա հույս հայտնեց, որ աճող հնարավորությունների պայմաններում, կավելանա նման հաստատություններ ավարտած եւ Հայաստան վերադարձող հայ շրջանավարտների թիվը:

Աշխարհի 19Օ երկրներում այսօր կա Քենեդիի դպրոցի ավելի քան 46 հազար շրջանավարտ:

Հայաստանի պատվիրակության այցի կապակցությամբ Հարվարդի համալսարանի գլխավոր շենքերից մեկի ճակատին ԱՄՆ-ի դրոշի կողքին ծածանվում էր Հայաստանի պետական դրոշը: 

Այս նյութը դիտել են - 1505 անգամ