Վարդան Օսկանյանի կողմից կուսակցություն ստեղծելու որոշումը շատերի համար իշխանություններին ծառայություն մատուցելու հիանալի հնարավորություն է ընձեռել: Այդ շատերից մեկը Արամ Զավենի Սարգսյանն է: Իր վերջին հարցազրույցում` անդրադառնալով Վարդան Օսկանյանին, նա խոսեց այսպես կոչված «փողերի լվացման» պատմության մասին:
Մի կողմի թողնենք, որ այդ գործը վաղուց արդեն փակվել է իրեղեն ապացույցների բացակայության պատճառով, և, բացի դրանից, Հանթսմանը ինքը բազմիցս նշել է, որ ոչ մի փողերի մասին խոսք անգամ լինել չի կարող, և անդրադառնանք այն հարցին, որ ծիծաղելի է, որ փողերի լվացնման մասին խոսում է Արամ Զավենի Սարգսյանը` մի մարդ, ով գրեթե մասնագիտացված է այդ ոլորտում:
Հիշենք միայն, թե ինչ ճանապարհով էր նա ժամանակին տիրացել Արարատի ցեմենտի գործարանին: Թող նա պատմի, թե այդ ինչ միջոցներով էր նա և նրա ընտանիքի մյուս անդամները «յաշիկ մերսեդեսներ» քշում այն տարիներին, երբ մարդիկ հացին «կակա» էին ասում: Եվ եթե նրան թվում է, որ իր ու նրա ընտանիքի մութ գործարքներն այս տարիերի ընթացքում չեն բացահայտվել, ուրեմն` ընդհանրապես չեն բացահայտվելու, ապա ասեմ, որ նա չարաչար սխալվում է: Ոչ ոք չի մոռացվել, և ոչինչ չի մոռացվել:
Հ.Գ.: Արամ Սարգսյանի այսօրվա պահվածքը նողկալի է այնքանով, որ նա այսօր ծառայություններ է մատուցում ի մարդու, ում մասին ժամանակին ասել է այս խոսքերը. «Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով, լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի, դիզվառելիքի բիզնեսով»: