Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր նշանակումներ է արել
2016-03-31 12:45:00

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հայրապետ Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։

Այս նյութը դիտել են - 1560 անգամ