Ավագ խոհարարուհի Սեդա Դաքեսյանը ընթրիք է պատրաստել Սերժ Սարգսյանի համար...
2016-03-31 14:06:00

Ավագ խոհարարուհի Սեդա Դաքեսյանը ընթրիք է պատրաստել  Սերժ Սարգսյանի համար

Երեկ երեկոյան Վոթերթաունի St. James եկեղեցուն կից սրահում Մասաչուսեթսի Բելմոնտ փողոցի հայտնի Seta’s Cafe-ի տիրուհի, հայազգի խոհարար Սեդա Դաքեսյանի գլխավորությամբ ընթրիք է պատրաստվել ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանի և մոտ 70 հյուրերի համար: 

Սեդա Դաքեսյանը նշում է, որ երեք օր է պահանջվել՝ պատրաստելու ընթրիքը, ինչն իր համար շատ լավ փորձառություն էր: Seta’s Cafe-ի հայազգի ավագ խոհարարուհին հաճախ է պատվերներ ստանում՝ զարդարելու բարձրաստիճան հյուրերի սեղանները: Նա գլխավորում է Մասաչուսեթսի՝ միջերկրական խոհանոց ներկայացնող ռեստորաններից մեկը և ճաշատեսակների մեծ մասը սովորել է իր հորից, որը նույնպես այդ գործով էր զբաղվում:

12417526_1039758312737593_8528629513867726162_n


12512727_1039758146070943_2433475369770939774_n


12938120_1039758422737582_2881521133348953016_n

Աղբյուրը՝ Arevelk.am 

Այս նյութը դիտել են - 1598 անգամ