ԼԱՎ ԲԱՆ ԼԻՍԿԱՅԻ ՄԱՍԻՆ
2016-03-31 14:16:00

Սամվել Հարությունյանը այն մարդն է, ով տարիներ շարունակ ամենահամարձակ հայտարարություններն է արել Լիսկայի մասին՝ ահազանգել է նրա և նրա ողջ ազգատոհմի հանցագործությունների մասին՝ սկսած սպանություններից, բռնաբարություններից մինչև մարդկանց իրավազրկում և նվաստացում: 

Նաև Սամվել Հարությունյանի հրապարակային բացահայտումների շնորհիվ մարդիկ իմացան, որ Լիսկան Սյունիքում եղել և մնում է խան, և սյունեցիները ստիպված են համակերպվել իրենց ստրկական վիճակին, որովհետև ինչ էլ անի՝ նրան վերևից ներվում է՝ առաջիկա ընտրությունները բարով-խերով կեղծելու համար:

Եվ մարդիկ մտածում էին՝ էս Սամվել Հարությունյանը Սյունիքի խիղճն է, Սյունիքի արժանապատվությունն է….

Պարզվեց՝ Սամվել Հարությունյանի ուզածը Լիսկայից մի «կլուբ» էր՝ Լիսկան շպրտել է, սա էլ երջանկությունից դռնեդուռ է ընկել, մատաղի փող հավաքողի նման՝ խմբագրությունից խմբագրություն է գնում, թե՝ բա չեք ասի՝ էս Լիսկան լավ էլ տղա է, խոսքի տեր, թասիբով… խնդրում եմ՝ լավ-լավ բաներ գրեք հարգելի Սուրեն Սերգեյիչ Խաչատրյանի մասին:

Լիսկայի մասին մի գրելու լավ բան արդեն կա. նա ապացուցեց, որ սամվելհարությունյանների հետ պետք է վարվել, ինչպես ստրուկների հետ:

Մարգարիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1579 անգամ