Սիրիահայ փախստական ընտանիքն անհետացել է ծովում. դուստրը փրկվել է 4 ժամ լողալուց հետո
2015-12-08 21:29:00

Հալեպահայ մի ընտանիք, փորձելով լաստանավով Թուրքիայից Հունաստան հասնել, անհետացել է:

Ընտանիքի դուստրը՝ 19-ամյա Արինա Թեքեյանը, 4 ժամ լողալուց հետո փրկվել է՝ հասնելով Իզմիր։ Այդ մասին հայտնում է «Արևելք» կայքը՝ իր աղբյուրներին հղումով:

Մոտ մեկ շաբաթ առաջ Թեքեյանների ընտանիքը Բեյրութից հասել էր Թուրքիա և փորձել լաստանավով հասնել Հունաստան, իսկ այնտեղից՝ Գերմանիա:

Արինայի հարազատների՝ հոր, մոր, 10-ամյա եղբոր և տատիկի ճակատագիրը դեռ անհայտ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս նյութը դիտել են - 1879 անգամ