Հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի
2015-12-08 21:34:00

«Ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։

Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն դեռ չի շտապում հրապարակել նոր՝ 2 կալանավորվածների անունները։ Ի դեպ, կալանավորվածներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 1583 անգամ