ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում միջուկային անվտանգության գագաթնաժողովի հետնաբեմում հանդիպել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Երկու երկրների նախագահները քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարի ջանքերի ակտիվացումը։ Օբաման նաեւ ցավակցել է Էրդողանին Դիարբեքիրում ահաբեկչությունների կապակցությամբ եւ հաստատել է Թուրքիայի անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ցուցաբերելը։
The Financial Times-ի փոխանցմամբ հանդիպմանը նախորդել էր Բրուքինգի ինստիտուտում միջադեպը, երբ Էրդողանի ելույթի ժամանակ լրագրողներին ներս չէին թողել։ Լրագրողներին պաշտպանել էին ինստիտուտի աշխատակիցները, կոնֆլիկիտին միջամտել էին նաեւ ոստիկանները։
ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը, մեկնաբանելով կատարվածը, ասել էր, որ ինքը հանգամանքներին ծանոթ չէ, սակայն ամերիկյան իշխանությունները հարգում են անկախ լրագրությունը։
Այս նյութը դիտել են - 1437 անգամ