Ճանապարհային ապօրինի մրցարշավների մասնակցելու մեջ մեղադրվող հայ երիտասարդը ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բախվել է մի տան պատին, որից հետո ձերբակալվել է։
Los Angeles Times-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան, ժամը 8։30-ին, Լա Քրեսենթայում։
Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով, 26-ամյա Երվանդ Մելքոնյանը փախել է ոստիկանների հետապնդումից՝ զարգացնելով ժամում 136 կմ/ժամ արագություն։
Ոստիկանները նրան կորցրել են տեսադաշտից, սակայն րոպեներ անց հայտնաբերել են, որ նա արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել է տներից մեկի պատին։ Առանձնատանը նյութական վնաս է հասցվել, ոչ ոք չի տուժել։
Մելքոնյանին ձերբակալել են փողոցային ապօրինի մրցարշավների մասնակցելու եւ ժամկետանց վարորդական վկայականով մեքենա վարելու մեղադրանքներով։
Այս նյութը դիտել են - 1735 անգամ