Կալիֆոռնիայի օրենսդիրները հաստատել են նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը՝ ժամում $15
2016-04-01 00:32:00

Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր ժողովի երկու պալատները հաստատել են նվազագույն աշխատավարձի մասին օրինագիծը՝ ժամում 15 դոլար չափով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այդ ցուցանիշին պետք է հասնել աստիճանաբար՝ մինչև 2022 թվականը:

Նախագիծը այժմ պետք է ստորագրի նահանգապետ Ջերի Բրաունը:

Նշվում է, որ այդ դեպքում Կալիֆոռնիան կդառնա առաջին նահանգը նվազագույն աշխատավարձի այդպիսի բարձր մակարդակով:

Այժմ այն կազմում է ժամում 10 դոլար, որը գերազանցում է երկրում նվազագույն աշխատավարձի միջին մակարդակը:

 
 
Այս նյութը դիտել են - 1712 անգամ