Երեկ հրապարկվեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը, որը վերաբերում էր 2015 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակին: Այս զեկույցին շատերն էին սպասում ոչ այնքան երկրի կացությանը ծանոթանալու ակնկալիքներով (դրա մասին շարքային քաղաքացին հիմա ավելին գիտի, քան պաշտպանը), այլ հասկանալու համար, թե ո՞վ է նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանը և որքա՞ն է նրա ազնվության ու համարձակության չափաբաժինը:
Միանգամից ասենք, որ Թաթոյանն այդ հնարավորությունը տվել էր: Արձանագրենք ընդամենը մեկ փաստ: Նրա հրապարակած փաստաթղթում նույնիսկ մեկ նախադասությամբ անդրադարձ չկար 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի մասին, և սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին Հայաստանի գրեթե բոլոր դատարաններում տասնակ նիստեր էին ընթանում ընտրակեղծարարների դեմ: Սա այն դեպքում, երբ բազմաթիվ բողոքներ կային ԶԼՄ ներկայացուցիչների ու դիտորդների նկատմամբ կիրառված բռնությունների մասին:
Այս հատկանշական դրվագից հետո Արման Թաթոյանը երկու ընտրություն ունի:
Կամ` նա պիտի խոստովանի, որ ինքը բոլորովին էլ իր երազած տղան չէ և ընդամենը մի սովորական վարչարար է, որ կատարելու է այն, ինչ կհանձնարարեն,
կամ էլ` պիտի հայտարարի, որ ինքը լուսնից է իջել և ոչինչ չգիտի Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին:
Այս նյութը դիտել են - 1347 անգամ