Արցախում իրավիճակը լարված է...
2016-04-01 23:35:00

Արցախում բնակվող մանկավարժ Նատաշա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է...

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է...

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐՍ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁԵԼ, ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ...

ԲԱՑԱՀԱՅՏ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ...ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ԱՌԱՅՍՕՐ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՉԷԻՆՔ ՀԱՅՏՆՎԵԼ:

ՀՈՒՍԱՆՔ` ԱՄԵՆ ԻՆՉ ԿԽԱՂԱՂՎԻ` ՉՆԱՅԱԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ Է..

ԱՍՏՎԱԾ ԱՆԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՉԼԻՆԵՆ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆՔ ՄԵՐ ԿՈՂՔԻ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ....ԲԱՅՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԼՍԵՑԻ, ՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԵՆՔ: ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԱՅԴՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԿՐԱԿԱՀԵՐԹԵՐԻ ՏԱԿ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՍ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏԻ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ...

ԲԱՅՑ ԻՆՁ ՄԽԻԹԱՐՈՒՄ Է ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՍԱՐՍԱՓԸ ՀՈԳՈՒՄՍ` ԵՍ ՇԱՏԵՐԻ ՀԵՏ ԱՅՍՏԵՂ ԵՄ` ՄԵՐ ՀՈՂԻՆ ԿԱՌՉԱԾ:

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՊՐԵԼ, ՄԻ ՆՈՐ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՅՍ ՏԱՌԱՊԱԼԻՑ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ:
Այս նյութը դիտել են - 2578 անգամ