Խնդրանք` բոլորին...2016-04-01 23:51:00
Հարգելի բարեկամներ, ընկերներ, «ֆրենդներ»: Խնդրանք.
1. Առաջնագծի իրավիճակի վերաբերյալ հիմնվել ու տարածել գերազանցապես հայկական պաշտոնական պատասխանատու կառույցների՝ ՀՀ ՊՆ, ԼՂՀ ՊԲ հաղորդած տեղեկությունները, հատկապես, ինչ վերաբերվում է կորուստներին:
2. Կտրականապես զերծ մնալ և հրաժարվել թշնամու քարոզչական աղբյուրների ինչպես ուղղակիորեն, այնպես էլ՝ «միջնորդավորված» (ասենք, ռուսական կամ ռուսագիր ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, հրապարակումները տարածելուց: Առավել ևս, ձեռնպահ մնալ ձեզ առաջին անգամ հանդիպող կամ մինչ այս անհայտ ինչ-ինչ կայքերի հրապարակումները տարածելուց, որքան էլ որ դրանք ճչացող վերնագրեր ունենան:
3. Այս փուլում հնարավորինս ձեռնպահ մնալ զանազան ենթադրություններ, հուզական ու մանավանդ՝ «վաշ-վիշ» կարգի գրառումներ շարադրելուց կամ այլոց նման գրառումները տարածելուց:
4. Ապատեղեկատվություն, ակնհայտ խառնակչական բնույթի բամբասանքներ, մտացածին «լուրեր» տարածողներին հնարավորինս չեզոքացնել, նրանց գրածները չտարածելով, հնարավորության և ցանկության դեպքում՝ սաստելով:
5. Չմոռանանք. բանակն ամուր է իր թիկունքով, որը հոգեբանորեն պատրաստ է առաջին իսկ կոչով վերածվել «առաջին գծի»: Այդ թիկունքը մենք ենք, այսինքն՝ մեզանից յուրաքանչյուրը:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1650 անգամ