«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկվա արարքը կարելի է համեմատել միայն Femen-ի տխրահռչակ ակտիվիստուհիների գործողությունների հետ։ Այս մասին դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ խորհրդարանում «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Ձեր էքսցենտրիկ արարքով Դուք նախընտրեցիք մերձենալ սկանդալային Femen կամ Pussy Riot շարժումներին։ Մի՛ արեք այդպես։ Դուք լուրջ կին եք, երեխաներ ունեք»,- ասել է Աշոտյանը։
Այս նյութը դիտել են - 1684 անգամ