Մոտակա ժամերին ՀՀ Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում..
2016-04-02 01:23:00

«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին:

Մոտակա ժամերին Հանրապետության Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Այս նյութը դիտել են - 1685 անգամ