Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցրել կրակը
2016-04-02 14:13:00


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի: 

Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցրել կրակը

 

 Այդ մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախագահ Պուտինը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն դրսեւորել»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի 2 ուղղաթիռ, տանկեր եւ անօդաչու սարք։

Այս նյութը դիտել են - 1740 անգամ