Շիրակի մարզի ԵԿՄ կառույցում միմյանց հերթ չտալով զինվորագրվում են...2016-04-02 10:56:00
Այն, ինչի ես քիչ առաջ ականատես եղա Շիրակի մարզի ԵԿՄ կառույցում, բառերով շատ դժվար է ինձ նկարագրել, վերարտադրել. ուզում եմ ներս մտնել, հերթս չի հասնում. դռան առջեւ լիքը երիտասարդներ, միմյանց հերթ չտալով՝ ներս են մտնում ու պարտադրում են արագ գրանցել իրենց տվյալները՝ վայրկյան առաջ Ղարաբաղ մեկնելու համար:
ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանից ուզում եմ ճշտել, թե ե՞րբ են պատրաստվում ազատամարտիկները Ղարաբաղ մեկնել, դարձյալ զրուցելու հնար չունեմ, հեռախոսազանգերը մի վայրկյան անգամ չեն դադարում. զանգահարում են Շիրակի մարզի ամենահեռավոր ու ամենամոտ գյուղերից:
ԵԿՄ-ից հարցնում են՝ քանի՞ երեխա ունես, մեկը 2-ը, մյուսը՝ 5, երրորդն ամուսնացած չէ, 4-րդի կինը նոր է ծննդաբերելու... ԵԿՄ-ից հորդորում են գրանցվել, կապ պահպանել իրենց տարածաշրջանի ԵԿՄ կառույցի հետ, սա կարծես բորբոքում է զանգահարողներին, խոսելու բարձր տոնից կռահում եմ, որ նրանք նեղվում են՝ թե ինչո՞ւ իրենց տվյալները հենց այստեղ չեն վերցնում մինչեվ որ մի ժամից կհասնեն Գյումրի ու ազատամարտիկների հետ առաջնագիծ կմեկնեն...
Զանգահարողներին թվում է, թե իրենք ուշացել են... Դուրս եմ գալիս ԵԿՄ-ից, բակում տեսնում եմ ծանոթ բժիշկների մի մեծ բազմություն, բարեւում եմ, ի պատասխան նրանցից մեկից լսում եմ՝ ամեն ինչով, ամեն ձեվի պատրաստ ենք թուրքին իր տեղը գցելու:
Տուն եմ եկել հուզված, իհարկե, մի կողմից խիստ մտահոգ սահմանի լարվածությամբ, բայց մյուս կողմից հպարտ, ուրախ. ականատեսն եմ հայրենասիրության, թասիբի, պատվի արժանապատվության:
Մինչդ այդ հաճախ էի լսում, որ պատերազմ լինի, էլ ո՞վ կգնա, եկեք ու ձեր աչքերով տեսեք, թե ո՞վ չի գնում...
Հրճվում ես՝ տեսնելով այսքան սեր հայրենիքի հանդեպ ու այսքան ցասում, թշնամուն իր տեղը գցելու վճռականություն..
Նունե Արևշատյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1720 անգամ