Արցախում վերսկսված մարտական գործողությունները կարող են վերաճել լիարժեք և տևական պատերազմի:
Հայոց բանակի գործող ստորաբաժանումները պատվով ստանձնեցին առաջին հարվածը և ռազմաճակատի ողջ երկարությամբ շարունակում են դիմակայել թշնամու նոր հարձակումներին:
Ստեղծված պայմաններում մեր սերնդի պարտքն է վերջնական և լիարժեք հաղթանակով պսակել 1994 թ. անավարտ մնացած ազատագրական պատերազմը՝ ամբողջացնելով Հայոց բնական և անվտանգ սահմաններն արևելքում: Ադրբեջան պետության վերջնական սանձահարումը և մնայուն խաղաղության հաստատումը մեզանից պահանջում է ազգային ներուժի ամբողջական հավաքագրում:
Յուրաքանչյուր պատերազմի արդյունքը որոշում է զինվորի կամքն ու նվիրվածությունը:
Ուստի, ինչպես և Արցախյան առաջին պատերազմում անչափ կարևոր է Հայոց կանոնավոր բանակին միացող կամավորական խմբերի նշանակությունը:
Անկախ Հայաստանում իշխող վարչախմբի նկատմամբ ունեցած հստակ մերժողական գնահատականներից, «Հայազն» կուսակցությունը կոչ է անում առաջին հերթին իր անդամներին և համակիրներին, ինչպես նաև բոլոր հայրենասեր երիտասարդներին, անհրաժետության դեպքում որպես կամավորականներ միանալ Հայոց բանակի զորամասերին և մասնակից դառնալ Հայրենիքի պաշտպանությանը:
«Հայազն» կուսակցություն
Այս նյութը դիտել են - 1601 անգամ