Արցախը մեր պատիվն ու արժանապատվությունն է... Բակո Սահակյան
2016-04-02 14:52:00

 

 

 

Լրագրող Գոհար Վեզիրյանը գրում է.

Արցախը մեր պատիվն ու արժանապատվությունն է, և ես ուզում եմ, որ իմանաք, մենք բարձր ենք պահում այդ պատիվը ամեն գնով ու ցանկացած իրավիճակում. ի թիվս այլ բաների՝ մեզ՝ Երևանից Արցախ մեկնած լրագրողներիս ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

20 րոպե տևեց հանդիպումը՝ պլանավորվածից կարճ։ Նա նաև գիտեր, որ այսօր մենք պետք է լինեինք Տիգրանակերտում։

Տեղյակ էր, որ պետք է մեզ այնտեղ հանդիպեր ու ուղեկցեր պաշտպանության նախարարը։

Նախագահը պատմեց, որ տղաներն այնտեղ ճամբար էին սարքել, որպեսզի լրագրողները կարողանային հասկանալ բանակային առօրյան։

Շնորհակալություն պարոն նախագահ։ Մենք ամեն ինչ կարդացինք ձեր աչքերում։

 Հազար ափսոս, որ ընթերցողին հասկանալի պատճառներով չենք կարող փոխանցել մեր կարդացածը։ Գոնե այս պահին։

Այս նյութը դիտել են - 1427 անգամ