Ղարաբաղ մեկնելու ցանկություն են արտահայտել նաեւ Ռուսաստանի ԵԿՄ կառույցների անդամները ...
2016-04-02 17:13:00

 Այս պահին էլ Շիրակի մարզի ԵԿՄ կառույց մարդկանց հոսքը չի դադարում. վերջիններս շարունակում են զինվորագրվել առաջնագիծ մեկնելու համար:

 

Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ իրենց հետ կապ են հաստատել Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի ԵԿՄ-ականները (ԵԿՄ-ն կառույցներ ունի Ռուսաստանի այս քաղաքներում) ու հայտնել, որ հենց վաղը հետ են վերադառնում  հայրենիք՝ 1-ին գիծ մեկնելու համար:

 

Նրանք, ի դեպ, մեծ թիվ են կազմում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Այս նյութը դիտել են - 1828 անգամ