VIDEO. Ընդվզի՛ր ապօրինի գործողությունների դեմ
2015-12-08 22:10:00

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2015թ.-ի դեկտեմբերի 8-ի նիստում.

«Քաղաքացի՛, դու քվեարկեցիր ռեժիմին անհնազանդություն հայտնելու քո դիրքորոշումը:
Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես,
Դու ես Հայաստանի Հանրապետության իշխանության աղբյուրը,
Դու ես իշխանություն կրողը և իշխանություն բանեցնողը:
Հանցավոր ռեժիմը տապալելու` նրան մահ պատճառելու համար դու կարող ես դրսևորել խաղաղ անհնազանդություն, որը ճանապարհ է դեպի քեզ պատկանող իշխանությունը:
ԳՐԱՎԻ՛Ր ՔԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դու՛րս արի ՓՈՂՈՑ:
Ստեղծի՛ր Ազատության հրապարակներ քո բնակավայրում և այդտեղ արտահայտի քո վերաբերմունքը առկա հանցավոր ռեժիմին:
Ընդվզի՛ր ապօրինի գործողությունների դեմ:
Ծաղրի՛ր քո վրա փաթաթված hանցավոր օրենքները և դրանք կիրառող անձանց:
Բեմադրի՛ր թատրոններ` ծաղրիր քեզ ցավ պատճառողին:
Բազմամարդ հանրային վայրերում անցկացրու՛ փոքր բողոքի երթեր` ցուցադրիր քո վերաբերմունքը ռեժիմին:
Անցկացրու՛ քաղաքական սուգ` հոգեհանգիստ, թաղում: Այդ ծեսի միջոցով ազատվիր հանցավոր ռեժիմի անցանկալի անձանցից:
Կազմակերպի՛ր բանկերին բոյկոտ` պայմանագրերի խզում, պահանջի պարտքի սառեցում, պայմանագրային պարտավորությունների վերակազմում:
Հրաժարվի՛ր կարմիր գծերի և արագաչափերի տուգանքների վճարումից:
Վերցրու՛ քո գյուղի, քաղաքի և համայնքի վերահսկողությունը` ստեղծի՛ր ինքնակառավարման օղակներ:
Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդե՛ք ձեր համայնքները` գրավե՛ք հարթակները, դարձե՛ք առաջնորդներ:
Կանայք` ստանձնե՛ք քաղաքական պատասխանատվությունը, ձեր ձեռքը վերցրե՛ք քաղաքական գործընթացների ուղղորդումը:

Ոչ ոք չի կարող անմասն մնալ հանցավոր ռեժիմի տապալման հարցում, մեզանից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը կատարելու բաժինը:
Ես չեմ սպասում, և չեմ պատրաստվում սպասել ևս մեկ համապետական ընտրության, որովհետև ցանկացած համապետական ընտրություն այս պայմաններում կեղծվելու է, և որևիցե մեկը այստեղ չունի հնարավորություն ընտրության միջոցով տապալել այս ապօրինի իշխանություններին: Հետևաբար, կարող եք սկսել: Օրինակ՝ կազմակերպեք կեղծ թաղում, սկսեք Լիսկայից, Սյունիքի մարզը առաջին հերթին սկսենք ազատագրել, սկսելով կեղծ թաղումների, հոգեհանգիստների միջոցով, բեմադրությունների միջոցով ծաղրել այս իշխանություններին: Դա մեզ հնարավորություն է տալու համախմբվելու: Ես ասեցի ընդամենը մի քանի քայլեր»:

Այս նյութը դիտել են - 1623 անգամ