ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին գործողությունները
«Խորապես մտահոգված եմ և քննադատում եմ Ադրբեջանի ագրեսիայի այս նոր սրացումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչի հետևանքով զոհվել է 18 հայ զինվոր և առնվազն մեկ քաղաքացի՝ տղա: Այդ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոնում պետքարտուղար Քերիի և փոխնախագահ Բայդենի հետ հանդիպումներից վերադառնալուց հետո, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ու Մինսկի խմբի քաղաքականությունը պարզապես չի աշխատում:
Քանի դեռ Ադրբեջանի ուժգին ու բովանդակալից հետևանքներ չի ստացել իրավիճակը սրելու ու բռնության իր քաղաքականության համար, և ինքնանպատակ հրաժարվել է շփման գծում միջազգային մշտադիտարկումներին համաձայնվելուց, փոքր է հնարավորությունը, որ հակամարտությունը կլուծվի և հետագա արյունահեղությունները կբացառվեն»,-գրել է նա:
Ադամ Շիֆի համոզմամբ՝ Ադրբեջանի այդ քաղաքականության իրական զոհն Արցախի ժողովուրդն է, որը ցանկանում է ազատ ապրել դիպուկահարներից և իրականացնել իրենց ինքնորոշման իրավունքը: