Իրականությունը բոլորովին այլ է,- հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարության, թե միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունը Ղարաբաղում։
«Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին եւ սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության եւ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք եւ չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»,- «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։
Այս նյութը դիտել են - 1796 անգամ