Բանտարկված ազատամարտիկները ցանկանում են գնալ սահման
2016-04-03 04:02:00

«Վարդաշեն» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող մոտ 40 բանտարկյալ պատրաստ է մեկնել ԼՂՀ՝ սահմանները պաշտպանելու համար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին հենց նրանք՝ նշելով, որ չեն կարող լինել լսողի դերում, թե ինչ է տեղի ունենում սահմանին։

«Այդ ինչպե՞ս է լինում, որ Ադրբեջանը նույնիսկ ցմահ ազատազրկվածներին է ուղարկում սահման, իսկ մենք չենք կարող գնալ այնտեղ»,- վրդովված ասում էին ազատազրկված ազատամարտիկները։

Նրանք հիշեցնում են, որ իրենք էլ ներդրում են ունեցել արցախյան հերոսամարտում և չեն կարող այսօր տեսնել, թե ինչպես են 18-19 տարեկան երեխաները զոհվում կամ վիրավորվում։

Ազատազրկված ազատամարտիկները նաև նշում են, որ ռազմական գործողությունների ավարտից հետո պատրաստ են կրկին վերադառնա կալանավայր։

a1plus.am

Այս նյութը դիտել են - 1537 անգամ