Վանաձորի ԵԿՄ տարածքից քիչ առաջ սահման մեկնեց լոռեցի կամավորների հերթական խումբը...2016-04-03 06:23:00
Շուրջ 100 լոռեցիներ արդեն ուղևորվել են սահման: ԵԿՄ Վանաձորի գրասենյակում շարունակում է քաղաքացիների հոսքը, ովքեր առանց վարանելու շտապում են լինել սահմանում՝ զինվորի կողքին:
Ղարաբաղ մեկնող տղաներին ճանապարհելու էին եկել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԱԺ պատգամավոր, Արցախյան շարժման մասնակից, «Աղվանցիների միության» նախագահ, «Վրեժ» ջոկատի հրամանատար Կարեն Սարիբեկյանը, «Լոռի Ջրմուղ-Կոյուղի» ընկերության տնօրեն Հարություն Անտոնյանը:
Lorinews.am-ի հետ զրույցում ԵԿՄ Լոռու մարզային վարչության նախագահ Կամո Հովհաննիսյանն ասաց, որ տղաների տրամադրությունը բարձր է, գրասենյակ են դիմում հարյուրավոր քաղաքացիներ՝ սահման մեկնելու պատրաստաամությամբ:
Կամավոր սահման մեկնելու ցանկություն են հայտնում անգամ բանակում չծառայած տղաները, հաշմանդամներն ու ծերերը:
Մեկնող տղաները Lorinews.am-ի հետ զրույցում վստահեցրեցին, որ ջախջախելու են ազերիկներին՝ ինչ գնով էլ լինի:
Տեսանյութը՝ առաջիկայում
Լուսնակարները՝
Էդվարդ Արզումանյանի






lorinews.am
Այս նյութը դիտել են - 2121 անգամ