Յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայրենասեր է համարում, պետք է տեսանելի լինի և փորձի օգնել ինչով կարող է...
2016-04-04 14:59:00

Կան մարդիկ, ովքեր հայրենասեր են, կան նաև մարդիկ ովքեր խոսում են հայրենասիրության մասին: Կարծում եմ, իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն հայրենասեր է համարում, պետք է տեսանելի լինի և փորձի օգնել ինչով կարող է:
Հետաքրքրական է, որ կային մարդիկ, ովքեր խաղաղ ժամանակ հայրենասերի անուն էին հանել ու ամեն պատեհ-անպատեհ առիթով երևում էին ու գոռում էին, որ իրենք հայրենասեր են, բայց, երբ արդեն իրական հայրենասիրության կարիք կա, ոտքի ելած մարդկանց շարքում նրանց չեմ տեսնում, կամ աչքերիս հետ խնդիր ունեմ, կամ էլ նրանց հայրենասիրությունն էր միայն խոսքով:

Հ.Գ. Հիմա ու՞ր եք պարոնայք հայրենասերներ, օրինակ հայկոներ և հովոներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է     Es Hay Em օգտատերը
Այս նյութը դիտել են - 1833 անգամ