Ներկայիս իրավիճակը սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք համեմատել 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում և ընդհանուր առմամբ Արևմտյան Հայաստանում տիրող ծանր դրության հետ:
Չնայած դարերի հեռավորությանը նկատվում են գրեթե նույն ախտանիշները, այն է.
Անգրագետ և դրսից փրկություն ակնկալող ժողովուրդ:
Հանցավոր վարչակազմի հետ համագործակցող մեծահարուստների խավ և հոգևորականներ:
Առաջադեմ գաղափարներով տոգորված ուսյալ երիտասարդներ, որոնք մի կողմից փորձում են կրթել ժողովրդին, իսկ մյուս կողմից հանդիպում են խավարամիտ զանգվածների կտրուկ դիմադրությանը:
1863 թվականին Աբդուլ Համիդի կողմից վավերացված Ազգային Սահմանադրության շուրջ ծավալված սուր պայքարը ուղիղ համեմատականն է ներկայիս իրավիճակին:
Որքան էլ, որ զավեշտական չհնչի, բայց նույնիսկ պետականության գոյության փաստը ոչ մի էական փոփոխություն չի արձանագրել: