ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ՝ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ....(Նկարներ, Տեսանյութ)
2016-04-05 01:26:00
 
Ապրիլի 4-ին , Գլենդելում, ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա, վերջին օրերին ղարաբա-ադրբեջանական շփման գոտում թեժ ընթացող մարտերի համար:
Ցույցի մասնակիցները շատ էին: ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի հարակից տարածքը շատ փոքր էր, այդ իսկ պատճառով խանգարվել էր կենտրոնական փողոցի երթևեկությունը:
Նշենք, որ Գլենդելի ոստիկանական համակարգը հենց սկզբից, հետևողական էր և ամեն ինչ անում էր, որպեսզի ապահովեր բողոքի ակցիային մասնակցող յուրաքանչյուրի անվտանգությունը:
Ոստիկանները նկատեցին, որ ցույցի մասնակիցների թիվը շատ է, իսկ տարածքը՝ փոքր: Մի քանի ակտիվիստների հետ բանակցելուց հետո նրանք հյուպատոսարանին կից հարակից փողոցը փակեցին՝ կանգնեցնելով երթևեկությունը :
Աննկարագրելի է այն տեսարանը, որ Միացյալ նահանգներում ապրող հայ երիտասարդը , այսօր , շատ մեծ պատրաստակամությամբ եկել էր ցույցի՝ իր զորակցությունը հայտնելու Արցախում մեր ԵՐԿԻՐԸ պահող Հայոց Բանակին, քաջ տղաներին, Կամավորներին :
Ավելացնենք, որ այօրվա բողոքի ակցիան չուներ կազմակերպիչ, ինքնաբուխ էր, և ոչ մի կուսակցությունն էլ չէր մասնակցում:
Նշենք, որ այսօր իրենց ներկայությամբ երիտասարդներին եկել էին իրենց զորակցությունը հայտնելու Գլենդելի քաղաքային իշխանությունը՝ մասնավորապես Գլենդել քաղաքի քաղաքապետ պրն. Արա Նաջարյանը՝ իր ծնողների հետ, ովքեր շատ մեծ աշխատանք են կատարել Ղարաբաղի համար, և հիմա էլ պատրաստ են ֆինանսական և բժշկական մեծ օգնություն կատարելու Արցախի բնակչության համար:
Ներկա էին նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ պրն. Վարդան Կարպետյանը, Արտաշես Քասախյանը, համայնքում ճանաչվաղ հասարակական գործիչ Ստեփան Հովակիմյանը, Պետրոս Հաճյանը, և այլոք...
Բողոքի ակցիան սկսվեց երեկոյան ժամը 7-ին, իսկ երկու ժամ անց, եկան հայկական երկու հեռուստաընկերություններից՝ նկարահանելու այդ ամենը:
Տեղեկացնենք, որ ամերիկյան խոշորագույն ABC 7-րդ հեռուստակայանը եկել էր լուսաբանելու իրադարձությունը, իսկ օդում պտտվող ուղղաթիռը նկարահանում էր ցույցի ողջ ընթացքը:
Այսօրվա ցույցը տեղեկատվական դաշտում մեզ բերեց հաղթանակ, այն առումով, որ ամերիկյան լրատվականները կլուսաբանեն ցույցի ողջ իմաստը կտեղեկացնեն աշխարհին, որ Հայի տեսակը չի պարտվելու, Հայը թույլ չի տալու, որ թշնամին հարձակվի անմեղ մարդկանց վրա և սպանի անմեղ երեխաներին:
Լոսանջելեսահայ համայնքի այսօրվա պահանջն է, որ Արցախում խաղաղություն լինի:
Ամբողջ ցույցի ընթացքում Հայ երիտասարդները ձեռքներին պահել էին Հայաստանի և Արցախի դրոշները, որն էլ, իր հերթին, ուշադրություն էր դարձնում կենտրոնական փողոցով անցող անցորդներին ու նրանք էլ տեղեկանում էին այսօրվա ցույցի բուն իմաստը:
Հայտարարվեց նաև, որ առաջիկայում Ադրբեջանի հյուպատոսության շենքի մոտ կլինի հզոր բողոքի ցույց : Մանրամասն՝ լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ
ապրիլի 5-ին, երեկոյան ժամը 7-ին Բրբանկի Հայոց Առաջնորդարանում տեղի կունենա մոմավառություն՝ Արցախում զոհվածների հիշատակի համար:
Գայանե Մանուկյան
 

l

Այս նյութը դիտել են - 5315 անգամ