Բոլոր արյունալից պատերազմները հրահրվել են միջակ պետությունների կողմից...2016-04-05 10:19:00
Եթե հակառակ ամեն ինչին, դեռ գոյատևում ենք, պատճառն այն է, որ մեր թերություններն այնքան բազմազան ու հակասական են, որ անընդհատ վերացնում են մեկը մյուսին: Ամեն բան կորցրած թշնամու հետ ի՞նչ լեզվով խոսես, ամենաանորոշ խոսքն անգամ ամենաարդյունավետը կլինի: Ափսոսանքի տիրապետությունը, մեր չկատարած գործերը ավելի լավ է ուշ քան երբեք պետք է իրականացնել...
Երբեմն ուզում ես մարդակեր լինել, ոչ թե խժռելու թշնամուն, այլ՝ փսխել հաճույքի համար...Հասարակությունը դատապարտված է, երբ այլևս սահմանափակ լինելու ուժ չունի: Բոլոր արյունալից պատերազմները հրահրվել են միջակ պետությունների կողմից, ովքեր անզորությունից ուրիշի տարածքների համար կռիվ են տվել, սակայն պարտվել են, որովհետև ոչ միայն տարածքներ չունեն այլ հայրենիք ունենալու ձգտում չունեն:
Մենք ամեն օր, ամեն վայրկյան պայքարում ենք մեր հայրենիքի համար... Եթե բոլորը «հասկացած» լինեին, պատմությունը վաղուց դադարծ կլիներ: Մենք մեր էությամբ, ընդունակ ենք ըմբռնելու, որովհետև քիչ են մեր նման ժողովուրդները:
Եթե բոլորը հասկանային, բացի մեկից պատմությունը կշարունակվեր այդ մեկի, նրա կուրության պատճառով: Ու այդ մեկը ցավոք կա... ու այդ մեկի հանդուրժողականությունը միշտ ցավեր է ծնել բոլորիս համար ու մենք պայքարել ենք այդ մեկի կատարած սխաները ուղղելու համար...
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 1404 անգամ