Համազգային միասնության այս օրերին անսովոր ուժի, հզորության ու հպարտության զգացում ապրեցինք, բռունցքվեցինք ու հետ մղեցինք ոսոխին:
Շուտով ոգևորության այդ ալիքը կմարի, բայց կորստի ցավն ու կսկիծը կմնա բոլորիս սրտերում, պատերազմի դաշտում հերոսաբար ընկած մեր քաջորդիների ընտանիքների վիշտը կմնա անամոք:
Այս օրերին հազարավոր հայորդիներ աշխարհի բոլոր ծայրերից օգնության ձեռք են մեկնում Արցախին ու մայր հայրենիքին:
Խնդրանքով ու կոչով դիմում եմ մեր իշխանություններին` հանգանակած միջոցները, նախևառաջ, ուղղել անհավասար մարտերում իրենց կյանքը նվիրաբերած նահատակների ու վիրավոր զինվորների ընտանիքներին: Հավատացեք, ամենայն ուշադրության կարիք հատկապես նրանք ունեն:
Հերոսների ընտանիքները պետք է ամենօրյա ուշադրութան կենտրոնում լինեն, չէ որ այնտեղից են դուրս եկել մերօրյա, ցավոք արդեն հավերժի ճամփան բռնած լեգենդները:
Հավերժ փառք ՁԵԶ հայ հերոսներ, հավերժ փառք ՔԵԶ իմ բարեկամ Արմենակ Ուրֆանյան
Խաչիկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 1387 անգամ