Զինվորի հայրը. ճակատում հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին Sputnik Հայաստան
2016-04-05 16:08:00

ԼՂՀ շփման գծի հարավային հատվածում հուզիչ դրվագ եղավ, հաղորդեց Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն

 ԼՂՀ շփման գծի հարավային դիրքեր երեքշաբթի հասան երկրապահ կամավորականները, և հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին։

«Որդին այստեղ ժամկետային ծառայություն է անցնում, նա տանկիստ է, իսկ հայրը մասնակցել է 1990-ականների պատերազմին։ Շատ սրտաճմլիկ հանդիպում էր։ Նրա որդին դեռ երեկ մարտերի մեջ էր, այսօր հանգստանում էր։ Նրանք չգիտեին` հնարավորություն կունենա՞ն միմյանց տեսնելու»,- հայր ու որդու հանդիպումն այսպես նկարագրեց Sputnik Արմենայի թղթակիցը։

Նա հայտնեց, որ երկրապահ կամավորականները պատրաստվում են հերթափոխել դիրքերում գտնվող իրենց մարտական ընկերներին։

Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` տեղում գտնվող մարդիկ հայտնել են, որ մի քանի ժամ է՝ հակառակորդի կողմից կրակը նվազել է, բայց հակառակորդը մնում է գրաված դիրքերում։ Մի քանի բարձունք դեռ նրանց վերահսկողության տակ է։ Մարտական գործողությունները ոչ ակտիվ, բայց շարունակվում են:

«Հիմնական ռազմական գործողություններն ընթանում են իշխող բարձունքի համար, ու եթե հաջողվի գրավել այդ բարձունքը, հակառակորդը կնահանջի», — հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

 sputnik.co.am

Այս նյութը դիտել են - 1466 անգամ