«Հարկերից խուսափումը գլոբալ մեծ խնդիր է». ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա
2016-04-05 22:04:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանելով ԶԼՄ-ներում «պանամական փաստաթղթերի» հայտնվելը՝ հայտարարել է, որ ազդեցիկ քաղաքական գործիչների և գործարարների կողմից հարկերից խուսափումը մնում է լուրջ գլոբալ խնդիր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հարկերից խուսափումը գլոբալ մեծ խնդիր է»,- ասել է Օբաման:

Հայտնի գործարարների և քաղաքական գործիչների անունով գրանցված օֆշորային ընկերությունների մասին հրապարակումները համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ներում հայտնվել են ապրիլի 3-ին: Դրանք հիմնված են Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության՝ լրագրողների ձեռքում հայտնված փաստաթղթերի վրա:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի նյութերի համաձայն՝ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում հաճախորդներին օգնել է փող լվանալ, խուսափել պատժամիջոցներից, հարկերի վճարումից: Ընկերության հաճախորդների թվում նշվում են պետությունների ներկա և նախկին ղեկավարներ:

Այս նյութը դիտել են - 1606 անգամ