ՀՀ-ն հետ չի վերցնի 500 քմ տարածքը, որն այժմ վերահսկում է Ադրբեջանը. Արծրուն Հովհաննիսյան
2016-04-06 11:01:00

ՀՀ-ն հետ չի վերցնի 500 քմ տարածքը, որն այժմ վերահսկում է Ադրբեջանը. Արծրուն Հովհաննիսյան Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ԼՂՀ-ն նպատակ չունի հետ նվաճել այն 500 քմ տարածքը, որը ադրբեջանական բանակը գրավել է ապրիլի 2-ին ԼՂ հակամարտության շփման գծում սկսված սրացման արդյունքում:

«Այս պահին Ադրբեջանը վերահսկում է մոտ 200 քմ տարածք հարավում, որտեղ կա բարձունք մոտ 50 մետր բարձրությամբ, սակայն այն չունի ռազմավարական նշանակություն, քանի որ հեռու է բնակավայրերից:

Եվս 300 մետր քառակուսի էլ Արդրբեջանը գրավել է հյուսիսում»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակը: Վերջինս նաեւ հավելել է, որ հաշտության կայացման դեպքում ՀՀ-ն հետ չի գրավի այդ տարածքները:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1235 անգամ