Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում Ապրիլի 8-ին նախապես հայտարարված իր մենահամերգը և վերադառնում է Հայաստան...
2016-04-06 21:39:00

Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։

 

Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները, ես ստիպված եմ չեղյալ հայտարարել Ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։
Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում:
Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ:

Մենք ուժեղ ենք...մենք հաղթելու ենք։

Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։


Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստինե Պեպելյանը
Այս նյութը դիտել են - 6597 անգամ