Հայ ժողովուրդը ցավ է զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Գերմանիայում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի հետ բախումների ընթացքում հայերի մեծ մասը սպանվել է հենց ռուսական զենքով:
«Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը, այլ այդ կառույցի (ՀԱՊԿ-ի՝ ԱՁ) անդամ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին։ Բայց դուք հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ գործընթացի վրա», - ասել է Սարգսյանը:
Գերմանիայում, որը 2016-ին ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը, Հայաստանի նախագահը քննարկել է ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը իր կողմից ընդգծել է միջնորդական ջանքերի կարեւորությունը:
«Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ արյունահեղությունը դադարեցնելու, մարդկային զոհեր թույլ չտալու համար: Մեր աշխատանքների կարեւորությունը բացառիկ է: Անհրաժեշտ է կայուն հրադադար հաստատել, քանի որ այնքան ժամանակ, որքան շարունակվում է պատերազմը, քաղաքական գործընթաց լինել չի կարող», - նշել է Մերքելը:
Այս նյութը դիտել են - 1259 անգամ